Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (մ.թ.ա. 112 թ. կոնսուլ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (այլ կիրառումներ)
Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս | |
լատին․՝ Lucius Calpurnius Piso Cesoninus | |
Ստանձնեց պաշտոնը՝ | մ.թ.ա. 112 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | մ.թ.ա. 112 |
Ծննդյան օր՝ | մ.թ.ա. 2-րդ դար |
Ծննդավայր՝ | Հին Հռոմ |
Վախճանի օր՝ | մ. թ. ա. 107[1] |
Վախճանի վայրը՝ | Transalpine Gaul, Հին Հռոմ |
Ամուսին ՝ | անհայտ |
Երեխաներ՝ | Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս |
Դինաստիա՝ | Կալպուրնիոս Պիզոններ |
Հայր՝ | Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս |
Մայր՝ | անհայտ |
Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (լատին․՝ Lucius Calpurnius Piso Cesoninus, մ.թ.ա. 2-րդ դար, Հին Հռոմ - մ. թ. ա. 107[1], Transalpine Gaul, Հին Հռոմ), Հռոմեական հանրապետության կոնսոլ մ.թ.ա 112 թ.:
Ցեզոնինոսի հայրը Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոսն էր։ Հավանաբար մոտ մ.թ.ա. 115 թ. նա նշանակվել է Ասիայի պրետոր։ Մ.թ.ա. 112 թ. Ցեզոնինոսը դարձել է կոնսուլ։ Իր կոնսուլության տարիներին սահմանել է կրետական քաղաքներ Իթանոսի և Իերապիտնայի սահմանները։ Ցեզոնինոսի ղեկավարությամբ սենատը ընդունել է հրամանագիր հունական վարպետների միությունների մասին։ Նրա պրետորությունից և կոնսուլությունից կամ պրոկոնսուլությունից հետո, նա մեղադրվել է Գայոս Կլավդիոս Պուլհրոսի կողմի պրովինցիաներում շորթումների համար, բայց արդարացվել է[2]։ Մ.թ.ա. 10 թ. Ցեզոնինոսը եղել է Լուկիոս Կասսիոս Լոնգինոսի լեգատը Տրանսալպիական Գալլիայում, որտեղ մասնակցել է տիգուրինների դեմ ճակատամարտին և սպանվել[3]։